Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է մի շարք հարցերի՝ նշելով, որ նոր ուսումնական տարում բոլոր դպրոցներն ապահովված կլինեն դասագրքերով, մեծ ուշադրություն կդարձվի կրթական միջավայրի անվտանգությանը, կշարունակվեն աշխատանքները մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու ուղղությամբ։

Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով լրագրողի հարցին, պարզաբանել է կամավոր ատեստավորման արդյունքում երկու անգամ անընդմեջ դրական արդյունքներ չարձանագրած ուսուցիչների հետագա մասնագիտական գործունեությանն առնչվող խնդիրը։ Նա նշել է, որ նման ուսուցիչների համար պետությունը կազմակերպում է անվճար վերապատրաստումներ, որից հետո վերջինները կարող են մասնակցել պարտադիր ատեստավորմանը՝ մանկավարժական հետագա գործունեություն ծավալելու նպատակով։ Գիտելիքի ստուգման պարտադիր պահանջ է սահմանված նաև այն ուսուցիչների համար, որոնց կարիքի գնահատման արդյունքում դպրոցի կողմից արձանագրվում է մասնագիտական գիտելիքի խնդիր։

157