Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-2-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։

63