Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 30-ին Քարուտ գյուղի հարակից լանջին «Ֆորդ Էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենայի անվադողը վնասվել էր, և երբ վարորդը փորձել էր փոխել այն, վնասել էր ոտքը։

ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները մինչև տուժածին հասնելը մոտ 4 կիլոմետր անցել են ոտքով։

Ծառայողների արագ արձագանքի ու համակարգված աշխատանքի շնորհիվ քաղաքացուն ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։ Նա անվտանգ դուրս է բերվել դժվարանցանելի տեղանքից և տեղափոխվել հիվանդանոց։

72