Հայաստանի նախագահը ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին այցը կկատարի Չեխիա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ-ում Չեխիայի դեսպանությունը հայտնել է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ժամանելու է Չեխիայի Հանրապետություն նախագահ Պետր Պավելի հրավերով։
«Այցը կկայանա սեպտեմբերի 2-4-ը, իսկ հիմնական բանակցությունները տեղի կունենան հինգշաբթի օրը Պրահայի ամրոցում։ Նախագահը կհանդիպի նաև Չեխիայի այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։
Սա Հայաստանի նախագահի առաջին այցն է Չեխիա ավելի քան 12 տարվա ընթացքում։ Այս այցը երկու երկրների միջև խորացող և զարգացող գործընկերության կարևոր ազդանշան է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
02 Սեպտեմբեր, 2026 09:54
75