Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վենեսուելայի Ազգային ասամբլեան (միապալատ խորհրդարանը) միաձայն աջակցել է ԱՄՆ-ի հետ էներգետիկ համաձայնագրի կնքմանը, որը երկրի նավթային պաշարների մոտ մեկ հինգերորդի նկատմամբ վերահսկողություն է ընձեռնում։ Այս մասին հայտնել է խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։
«Արտահերթ նստաշրջանի ընթացքում մենք քննարկեցինք երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր․ միաձայն հավանություն տվեցինք Գերագույն դատարանի մասին օրենքի մասնակի բարեփոխմանը, աջակցեցինք Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ էներգետիկ համաձայնագրի մասին հայտարարությանը», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Վենեսուելայի հետ նավթային գործարքի կնքման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր օգոստոսի 28-ին։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է Վենեսուելայի նավթի ավելի քան 65 միլիարդ բարել հաստատված պաշարների անցումը ԱՄՆ-ի վերահսկողության տակ։
Համաձայնագրով նախատեսված 17 նավթահանքերում առկա է շուրջ 65 միլիարդ բարել հաստատված նավթ, որը կազմում է Վենեսուելայի ընդհանուր նավթային պաշարների (մոտ 300 միլիարդ բարել) ճիշտ 20%-ը (մեկ հինգերորդը)։