Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուզում եմ հստակ արձանագրել այն խնդիրները, որ մեզ համար գերակա են՝ ընդհանուր երթևեկության կազմակերպման խնդիրները, գնալով աճող մարդատար մեքենաների քանակը, տարատեսակ հատվածներում այդ մեքենաների ապօրին կանգառներն են,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ գործակարգավարական նիստում։

Նա շեշտռել է, որ մինչև հանրային տրանսպորտի կանգառների վերադասավորումը, պետք է հասկանալ՝ այդ կանգառներից ինչպես են դուրս բերվելու կայանված մեքենաները, «որ մեր հանրային տրանսպորտը երկրորդ գծում չկանգնի»։

Քաղաքապետը նաև շեշտել է, որ ավտոբուսային առանձնացված գծերն այլընտրանք չունեն։ Նա հանձնարարել է կենտրոնանալ այդ խնդիրների վրա. «Շատ դեպքերում հանրային տրանսպորտում արձանագրում ենք, որ ունենք ոչ թե ավտոբուսների քանակի խնդիր, այլ՝ ունենք ընդհանուր առմամբ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր, ինչը բերում է կանգառներում մարդկանց  ծանրաբեռնվածությանն ու հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկմանը։

Հետևապես, տրանսպորտի երթևեկելի գոտիները մեզ համար պետք է լինեն առաջնահերթ»,- ասել է նա։

212