Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի հանրային տրանսպորտի վալիդացիաների ցուցանիշին՝ այն որակելով ռեկորդային։ Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ ավելի շատ մարդ է օգտվում տրանսպորտից։

«Ապրիլից կիրառված գործիքակազմն էականորեն փոխեց մեր հանրային տրանսպորտում իրավիճակը։ Որքան էլ քննադատվում էր սկզբում, մենք հիմա տեսնում ենք դրա հստակ արդյունքները։ Իսկ արդյունքները հետևյալի մասին են, որ բոլոր այս վճարումները ծառայում են Երևան քաղաքում հանրային տրանսպորտի բարելավմանը։ Եվ այս ֆինանսական մեծ բեռը, որ քաղաքապետարանը նախորդ տարի փաստացի իր ուսերին էր կրում, հիմնականում էականորեն մեղմվել է։ Մենք, այո, շարունակում ենք սուբսիդավորել հանրային տրանսպորտը, բայց նաև կարգի ենք բերել վալիդացիաների խնդիրը և բացարձակապես անտարբեր չվճարումների գործելաոճը չունենք»,– ասել է նա։

108