Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կտրիճ Ներսիսյանի և եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործում ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող իրավունքների խախտման վտանգ է առաջացել։
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթի տարածքային ընդդատության հարցը լուծելու մասին որոշմամբ իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ ընդդատության կանոններն այն չափանիշներն են, որոնց հիման վրա որոշվում է, թե տվյալ գործով որ դատարանը պետք է իրականացնի արդարադատություն: Այդ չափանիշների հիմքում ընկած է ոչ թե իրավակիրառների սուբյեկտիվ հայեցողությունը, այլ քրեական վարույթի՝ օրենքով սահմանված օբյեկտիվ հատկանիշները, որոնց առկայությունն էլ թույլ է տալիս արձանագրել տվյալ դատարանի՝ այդպիսին հանդես գալու իրավունքն այդ վարույթով։ Միաժամանակ, նշվել է, որ ընդդատության կանոնները կոչված են անձին զերծ պահելու դատական շրջապտույտից, որը կարող է առաջանալ, եթե դատարանները հրաժարվեն գործը քննել՝ ընդդատյա չլինելու պատճառաբանությամբ:
Արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում քննարկելով թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթի տարածքային ընդդատության հարցը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արձանագրել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելով, դատարանը դրսևորել է բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում՝ առանց օբյեկտիվ նախադրյալների նախաձեռնելով ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ, դրանով իսկ առաջացնելով ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող իրավունքների խախտման վտանգ:
Վճռաբեկ դատարանի որոշումը հետևյալ հղմամբ` cassationcourt.am։