Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես հայտնի է, Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Բյուրեղավան համայնքում մասնակցել է նորակառույց եկեղեցու օծման արարողության:

Մամուլում տարածված տեսանյութերից նկատելի է, որ նա Բյուրեղավան է գնացել փակ պետհամարանիշի մեքենայով, որը համացանցում բուռն քննարկման տեղիք է տվել: Քաղաքացիները հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ է նա երթևեկում փակ պետհամարանիշի մեքենայով: Օգտատատերը գրառումներ են կատարում և հիշատակում ՆԳՆ ոստիկանությանը՝ պահանջելով պարզաբանում:

ՆԳՆ ոստիկանությունից ԶԼՄ-ներին հայտնել են․  «Նշված մեքենայի վարորդը երթևեկել է մեկ համարանիշով: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ինչից հետո խախտումը վերացվել է»:

245