Ոստիկանները ձերբակալել են ծանր հանցանքի համար հետախուզվող 23-ամյա անձի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Հալաբյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է օգոստոսի 5-ից սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող 23-ամյա մի երիտասարդ։
Նա ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
10 Սեպտեմբեր, 2026 09:51
107
Հաշվառման-քննական ծառայությունների մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա․ նախարար
10 Սեպտեմբեր, 2026 10:11
Կենդանիների խնամքի սրահը թալանած 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
10 Սեպտեմբեր, 2026 10:05
Հրազենի նմանվող առարկայով հետապնդել է, հայհոյանքներ հնչեցրել
09 Սեպտեմբեր, 2026 10:50