Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Բենջամին Հադադը հայտարարել է, որ անհրաժեշտություն չի տեսնում արձագանքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յուրաքանչյուր գրառմանը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հրապարակել էր քարտեզ, որտեղ Կարիբյան ավազանում գտնվող Ֆրանսիայի անդրծովյան տարածքները պատկերված էին ամերիկյան դրոշի գույներով։
«Եթե սկսեինք արձագանքել Սպիտակ տան և Դոնալդ Թրամփի յուրաքանչյուր գրառմանը, ապա ժամանակ չէր մնա մեր բուն աշխատանքով զբաղվելու համար։ Ուստի կարծում եմ՝ չարժե չափից շատ մեկնաբանել և արձագանքել յուրաքանչյուր քմահաճույք»,- «Sud Radio»-ին տված հարցազրույցում ասել է Հադադը։
Ավելի վաղ Թրամփն իր «Truth Social» սոցիալական հարթակում հրապարակել էր քարտեզ, որում տասնյակ պետություններ՝ այդ թվում Կուբան, Կանադան, Մեքսիկան և Կարիբյան ավազանի երկրները, ներկված էին ամերիկյան դրոշի գույներով։ Պատկերի վրա ամերիկյան դրոշով էին նշված նաև Գրենլանդիան և Իսլանդիան։