Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից իրազեկում են, որ Կոմիտասի 49/3 հասցեում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել և մուտքագրել թղթային եղանակով ներկայացվող դիմումները։

 

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Պետական ռեգիստրի ծառայություններից օգտվելու համար խնդրում ենք դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով (գրանցման կամ քաղվածքների ստացման դիմումները՝ e-register.moj.am հարթակով, այլ դիմումները՝ e-request.am հարթակով)։

Թղթային եղանակով դիմում ներկայացնելու անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել՝

«Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ»՝ Վ. Սարգսյան 3 հասցեում կամ

Պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար»,- հայտնում են գործակալությունից։

142