Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․

«Տասնամյակներ՝ շտապօգնության ծառայությունում։ Պարգևատրել եմ մեր այն աշխատակիցներին, ովքեր երկար տարիներ իրենց աշխատանքով եղել են մարդկանց կողքին ամենաբարդ ու պատասխանատու պահերին։

Բժիշկ Հասմիկ Ավդալյանը շտապօգնության համակարգում աշխատում է 1985 թվականից, բուժքույր Աիդա Դավթյանը՝ 1978-ից, բուժքույր-կարգավար Լյուդմիլա Սարդարյանը՝ 1970-ից, վարորդ Սամվել Հովհաննիսյանը՝ 1989-ից։ Շնորհակալ ենք տարիների նվիրումի ու աշխատանքի համար։

72