Խոշոր ավտովթար Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են 3 մարդատար և 2 բեռնատար մեքենաներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին բախվել են «Nissan Tiida» մակնիշի, «Toyota Camry» մակնիշի, «Lada» մակնիշի ավտոմեքենաները և 2 «Զիլ» մակնիշի բեռնատարները։ Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Այս մասին հայտնել է Shamshyan.com-ն ու տեսանյութ հրապարակել վթարի պահից։
17 Սեպտեմբեր, 2026 23:51
205