Երևանում հրդեհ է բռնկվել 5 հարկանի շենքի տանիքում. տարհանվել են բնակիչներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 15։21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։09-ին, մարվել՝ 16։38-ին։ Այրվել է 5 հարկանի շենքի տանիքը՝ մոտ 80 քմ և ներսում փայտե ու կենցաղային իրեր։ Տարհանվել է շենքի 4-րդ և 5-րդ հարկի 12 բնակիչ։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շենքեր։
20 Սեպտեմբեր, 2026 17:49
82
«Երևան Ջան»․ նոր հասցե՝ Երևանի սրտում․ ֆոտոշարք
17 Սեպտեմբեր, 2026 15:19
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14 Սեպտեմբեր, 2026 19:50
Երթևեկության սահմանափակումներ Երևանում
09 Սեպտեմբեր, 2026 20:09
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում
20 Սեպտեմբեր, 2026 13:23
Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը
18 Սեպտեմբեր, 2026 11:05
Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին
13 Սեպտեմբեր, 2026 15:13