Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Մաքրության համաշխարհային օրվա կապակցությամբ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են մաքրության աշխատանքներ։
«Սիրելի երևանցիներ, այսօր Մաքրության համաշխարհային օրն է, և տարբեր վարչական շրջաններում մենք իրականացնում ենք մաքրության աշխատանքներ։ Մասնակցում են վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի աշխատակազմերը, դպրոցականները, Green Green-ի մեր գործընկերները, և եթե դուք տեսնում եք ձեր բակում նմանատիպ խմբեր, մենք ձեզ կոչ ենք անում միանալ նրանց։
Կարծում եմ, առաջին հերթին ձեր բակի մաքրության պատասխանատվությունը, իհարկե, նաև ձերն է, և մենք հիմա գտնում ենք Գլենդել Հիլզում, և այստեղ իրականացնում ենք այս աշխատանքները»,-հայտնել է Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետը նույնպես մասնակցում է մաքրության աշխատանքներին։
Տեսանյութն՝ այստեղ