Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է «Վորլդ Վիժն» Բրյուսելի և ԵՄ հետ կապերի տնօրեն Սեսիլ Պիշոնի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության, խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների արդյունավետ երաշխավորման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
Անահիտ Մանասյանը խոսել է երեխաների իրավունքների ապահովման ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրացվող մեթոդների, այդ թվում ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների հարցերով զբաղվող հասարակական խորհրդի մասին:
Պաշտպանն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը մարդու իրավունքների համակարգի առաջնահերթ ոլորտներից է և չի կարող դիտարկվել որպես երկրորդական ուղղություն:
Կողմերը կարևորել են փորձի փոխանակումն ու հետագա համագործակցության զարգացումը։