Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թեհրանը դեմ չէ TRIPP ծրագրի իրականացմանը, եթե այն չի վնասում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Տարածաշրջանում պետք է բացառվի նաև ԱՄՆ-ի ռազմական կամ անվտանգային ներկայությունը։

Այս մասին «ԱՊՐԻ Ֆորում 2026»-ի շրջանակում հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ ընդգծելով, որ Թեհրանի համար անընդունելի է Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական կամ տարածքային փոփոխություն։

Ներկայացնելով Հարավային Կովկասի վերաբերյալ Իրանի հայեցակարգային մոտեցումները՝ Շիրղոլամին շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղության հիմքը պետք է լինի առկա կարգավիճակի պահպանումը։

Իրանական կողմը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ընդգծելով, որ հաղորդակցությունների ապաշրջափակման բոլոր հնարավորությունները պետք է օգտագործվեն։

Միևնույն ժամանակ դեսպանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը մեծ ներուժ ունի դառնալու կապող հանգույց Պարսից ծոցի, Հնդկական օվկիանոսի և Սև ծովի միջև։

84