Թրամփի հրամանով՝ «արհեստական բանականություն» եզրույթը կփոխարինվի «գերբանականություն»-ով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով ԱՄՆ դաշնային կառավարության տերմինաբանության մեջ «արհեստական բանականություն» (AI) եզրույթը փոխարինվում է «գերբանականություն» (super intelligence) եզրույթով։ Սպիտակ տան մամուլի ծառայությունը փաստաթուղթը հրապարակել է երեքշաբթի օրը։
Հրամանագրում նշվում է, որ «դաշնային կառավարության կողմից կիրառվող տերմինաբանությունը պետք է արտացոլի այդ տեխնոլոգիաների փոխակերպող հնարավորությունները և այն անսահման հեռանկարները, որոնք դրանք բացում են ամերիկյան ժողովրդի համար»։
«Այս առումով՝ «գերբանականություն» եզրույթն առավել ճշգրիտ է արտացոլում այդ տեխնոլոգիաների հեռանկարները, ներուժն ու արագ զարգացող հնարավորությունները»,- ասված է Թրամփի հրամանագրում։
30 Սեպտեմբեր, 2026 10:35
75