«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին ձորն է ընկել․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքերի համար
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան Գագարին բնակավայրից դեպի Ծաղկունք բնակավայր տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգու «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Սևան» բժշկական կենտրոնում քննարկվում է վիրավորներին, որոնց կյանքի համար պայքարում են բժիշկները, ռեանիմոբիլով տեղափոխեն Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
30 Սեպտեմբեր, 2026 23:46
48
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր
26 Սեպտեմբեր, 2026 11:14
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա 4 վիրшվոր
22 Սեպտեմբեր, 2026 22:25
Ավտովթար Երևանում․ կա 5 տուժած
04 Սեպտեմբեր, 2026 20:00