Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի։
Վարչապետը հայցադիմումում պահանջում է, որ Ղազարյանը հերքի իր հասցեին զրպարտություն համարվող հայտարարությունները և վճարի 6 մլն դրամ փոխհատուցում։
Մասնավորապես, Փաշինյանը պահանջում է հերքել Ղազարյանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 27-ի հարցազրույցում հնչեցրած այն տեղեկությունը, թե 2020թ.-ի հոկտեմբերի 6-ից հետո Ադրբեջանի առաջխաղացումը և պաշտպանական բնագծի ճեղքումը սկսվել են այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ստեփանակերտ, այնտեղ խորհրդակցություն անցկացրել հրամանատարաշտաբային կետում, վերադարձել և սկսել է թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ։
Հայցով Փաշինյանը պահանջում է, որ Ղազարյանը հայտարարի, թե այդ տեղեկություններն ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Փաշինյանը նաև պահանջում է, որ հերքումը չպարունակի Ղազարյանի կամ որևէ երրորդ անձի լրացուցիչ մեկնաբանություն և սահմանափակվի բացառապես հերքման տեքստով։
Հայցը դատարան է ներկայացվել 2026թ.-ի հոկտեմբերի 1-ին։