Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում մասնակցել է Կառավարության հետ հարցուպատասխանին:

«Նայեք, մենք ունենք հաստատված խաղաղություն, ունենք մի երկրի հետ, որը մեր հարևանն է ֆիզիկապես, աշխարհագրորեն, և սովորաբար խաղաղությունները, որպես կանոն, հարևանների միջև են հաստատվում, որոնց հետ ունեցել ենք կոնֆլիկտներ։ Հիմա այս խաղաղությունն ունի մի փաստաթուղթ, ունի հայտարարություններ, ունի մի փաստաթուղթ՝ վերջնական համաձայնագիրը, որը նախաստորագրված է։

Հիմա ասում ենք՝ ունենք խաղաղություն, ունենք տարանցիկություն, ունենք երկկողմ առևտուր, ունենք այլ բաներ, որոնք նպաստում են խաղաղության ամրապնդմանը։ Պետք է գնանք վերջնական ստորագրման, վավերացման, ինստիտուցիոնալացման ճանապարհով, որպեսզի այդ կոնֆլիկտը փակենք, որպեսզի մեր երկրի համար՝ Հայաստանի Հանրապետության համար հնարավոր լինի սկսել երկարատև, կայուն խաղաղության, զարգացման, բարգավաճման դարաշրջան»,- ասել է նա։

97