Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 6-ից 14-ը ՌԴ «Սիրուս» դաշնային տարածքում տեղի է ունեցել Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադան, որին մասնակցել է 14 երկրի 69 ներկայացուցիչ: Հայաստանի թիմում ընդգրկված էր 6 մասնակից: Այս տարի նույնպես ՀՀ թիմը գրանցել է լավագույն արդյունք՝ արժանանալով 2 ոսկե և 4 արծաթե մեդալների: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ոսկե մեդալի են արժանացել՝

  • Ռուզաննա Շիրոյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց

  • Բագրատ Բագրատյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց

Արծաթե մեդալի են արժանացել՝

  • Նատալի Մարգարյան - Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց

  • Տիգրան Գասպարյան- Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց

  • Էմիլ Հարությունյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց

  • Արարատ Պետրոսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց

Թիմը ղեկավարել է ՀՀ դպրոցականների աստղագիտության հանրապետական հանձնաժողովի նախագահ Արտավազդ Հարությունյանը:

128