Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ դեմոկրատները իմփիչմենթի կենթարկեն իրեն, եթե Հանրապետական ​​կուսակցությունը պարտվի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։

«Եվ այս ընտրություններին նույնպես ես խնդրում եմ ձեզ։ Երբ ես ընտրացուցակում եմ լինում, մենք հիանալի արդյունքներ ենք գրանցում։ Բայց երբ ես ընտրացուցակում չեմ լինում, մարդիկ այնքան էլ ակտիվ չեն մասնակցում քվեարկությանը։ Եվ եթե մենք չհաղթենք, նրանք ի վերջո իմպիչմենտի կենթարկեն ինձ»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով Օկլահոմայում իր կողմնակիցների առջև։

Թրամփը ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահն է, որի նկատմամբ երկու անգամ իմփիչմենթի գործընթաց է սկսվել։ Այդ իրադարձությունները տեղի են ունեցել նրա պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում՝ 2019 և 2021 թվականներին։ Երկու դեպքում էլ Սենատը մերժել է իմփիչմենթի մեղադրանքները։

67