Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 4-ը կանցկացվի «Տանիքը՝ Հայաստան» փառատոնը՝ որպես մեկամսյա կինոծրագիր: Այն նվիրված է Հայաստանի Հանրապետությունում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների մշակութային բազմազանությանը, ինքնությանը և Հայաստանի միասնական մշակութային միջավայրում նրանց ներկայությանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Կինոծրագիրը ներառում է 12 կինոցուցադրություն՝ մեկ բացման ֆիլմ և ազգային փոքրամասնությունների համայնքներին նվիրված 11 ֆիլմ։

Ծրագրի նպատակն ազգային փոքրամասնությունների մշակույթները ներկայացնելն է ոչ միայն պատմական կամ սոցիալական խնդիրների համատեքստում, այլև կինոյի, լեզվի, երաժշտության, ընտանեկան հարաբերությունների, առօրյայի, ավանդույթների և համայնքային կյանքի միջոցով՝ ստեղծելով դրական, մարդակենտրոն և ժամանակակից մշակութային հաղորդակցություն։

Ծրագրի հանդիսավոր բացումը կկայանա հոկտեմբերի 4-ին Կինոյի տան Մեծ դահլիճում՝ Յան Արտյուս-Բերտրանի «Home» (2009) ֆիլմի ցուցադրմամբ։ Ցուցադրություններ են նախատեսված նաև Հենրիկ Մալյանի անվան թատրոնում։

Կինոծրագիրը միաժամանակ ունենալու է մարզային բաղադրիչ՝ այդպիսով նպաստելով մշակութային ապակենտրոնացման քաղաքականությանը:

Բոլոր ֆիլմերն ունենալու են հայերեն թարգմանություն և ենթագրեր։

Ծրագիրը՝ այստեղ:

98