Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է իրեն նամակ գրած 13-ամյա Գևորգի առաջարկած ստարտափ ծրագիրը: Այն կյանքի կոչելու համար ներդրում է պահանջում։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պետությունը չի կարող ֆինանսավորել նմանատիպ ծրագրեր, քանի որ այն ստարտափ նախաձեռնություն է։ Ուստի տեսանյութի միջոցով վարչապետը հրավիրում է հնարավոր ներդրողների ուշադրությունը՝ առաջարկելով հետաքրքրված անձանց ուսումնասիրել Գևորգի ծրագիրը։

Նշենք, որ 13-ամյա Գևորգը ներկայացրել է առևտրի հարթակի գաղափար, որի մանրամասները ներկայացված են վարչապետի հրապարակած տեսանյութում։

118