Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«BOLD Business 2031-ի պանելային քննարկման ընթացքում խոսեցինք, թե ինչպիսին է լինելու բիզնես միջավայրը առաջիկա տարիներին և ինչ պետք է փոխվի այսօր՝ վաղվա հնարավորությունները ստեղծելու համար»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Ինձ համար առանցքային է մեկ բան․ հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային։

Արհեստական բանականությունն ու տվյալները մեզ հնարավորություն են տալիս ոչ միայն բացահայտել խախտումները, այլև նախապես գնահատել ռիսկերը և օգնել բիզնեսին խուսափել դրանցից։

Հայաստանը պետք է մտածի սահմաններից դուրս՝ խորացնելով միջազգային կապերը և ստեղծելով հայկական բիզնեսի նոր շուկաներ դուրս գալու հնարավորություններ»,- ասվում է գրառման մեջ:

128