Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ըստ CNN Portugal-ի՝ «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդես չի գա ազգային հավաքականում, քանի դեռ Ժորժե Ժեզուշը մնում է թիմի գլխավոր մարզիչ։

Աղբյուրները հայտնում են, որ 41-ամյա հարձակվողը դժգոհ է մնացել Ժեզուշի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրոենսայի արած հայտարարություններից՝ Ազգերի լիգայի՝ Նորվեգիայի դեմ 4-րդ տուրի խաղից (որն ավարտվել է 2:1 հաշվով) հետո։ Արդյունքում նա որոշել է չներկայացնել ազգային հավաքականը ստեղծված պայմաններում։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Ռոնալդուի և մարզչի միջև առկա կոնֆլիկտի մասին՝ այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը դուրս էր մնացել Ազգերի լիգայի՝ Նորվեգիայի դեմ մեկնարկային խաղի հայտացուցակից։ 

87