Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը Հարավային Կովկասում իր գործընկերներին առաջարկելու շատ բան ունի՝ մասնավորապես մուտք դեպի իր շուկա, տրանսպորտային կապեր, ներդրումներ, ինչպես նաև համագործակցություն արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում. «РИА Новости»-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Ռուսաստանն իր գործընկերներին առաջարկելու բան ունի։ Դա ներառում է մուտքը դեպի մեր ընդարձակ շուկան, տրանսպորտային կապերը, կարևորագույն ապրանքների մատակարարումը բարենպաստ գներով, պարենային և էներգետիկ անվտանգության ապահովումը, ներդրումները, ինչպես նաև համագործակցությունը արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում»,- ասել է Կալուգինը։

Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակելու է առաջ մղել կառուցողական օրակարգ Հարավային Կովկասում՝ հիմնված ինքնիշխան հավասարության և փոխադարձ շահերի հարգման վրա։

336