Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին չի պարտադրում իր միջնորդությունը` պատրաստ լինելով ընկերական ոգով տրամադրել պահանջվող աջակցությունը՝ խաղաղության հասնելու նպատակով

Այս մասին « РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Մենք մեր գործընկերներին չենք պարտադրում մեր միջնորդությունը։ Մենք միշտ պատրաստ ենք ընկերական ոգով արձագանքել Երևանի և Բաքվի խնդրանքներին՝ տրամադրելով անհրաժեշտ աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հնարավորինս շուտ հաստատման համար»,- ասել է Կալուգինը։

123