ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՊՆ ռազմական ոստիկանություն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները հոկտեմբերի 7-ին ճանաչողական այց են կատարել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն։

Ռազմական կցորդներին ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
Հանդիպման ընթացքում ռազմական կցորդներին է ներկայացվել ռազմական ոստիկանության գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող աշխատանքները։


Հաջորդիվ ռազմական կցորդները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու ռազմական ոստիկանության ղեկավարությանը և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
08 Հոկտեմբեր, 2026 09:55
134
Ստորագրվել է Հայաստանի ու Լիտվայի ՊՆ-ների միջև համագործակցության 2027-ի ծրագիրը
06 Հոկտեմբեր, 2026 15:22
ՊՆ-ում քննարկվել են զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը
05 Հոկտեմբեր, 2026 13:48
Քաղաքացիները կամովին հանձնել են ապօրինի պահվող զենք-զինամթերք. ՊՆ
02 Հոկտեմբեր, 2026 11:08