Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանը տարածաշրջանում շատ կարևոր դերակատար է։ Հաշվի առնելով աշխարհագրական և քաղաքական իրողությունները՝ անհնար է չընդգծել նրա նշանակալի դերը նաև «Թրամփի երթուղի» նախագծի համատեքստում։
Այս մասին «Imedi» հեռուստաալիքի «Imedi Live» հաղորդման ընթացքում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։
Նախարարը նշել է, որ Վրաստանը վճռորոշ դեր է խաղում տարածաշրջանային կապակցվածության ապահովման գործում։
«Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան երթուղիները ապագայում կամ որ երկրներով դրանք կանցնեն, սա մեծ նշանակություն ունի Վրաստանի համար և նպաստավոր է տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից»,- հայտարարել է արտաքին գործերի նախարարը։
Մակա Բոչորիշվիլին ընդգծել է Վրաստանի ռազմավարական դիրքը՝ նշելով, որ Սև ծովի միջոցով միջազգային շուկաներ երկրի ելք ունենալը հատկապես կարևոր դեր է խաղում այդ առումով։
«Վրաստանի ելքը դեպի ծով կարևոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Կենտրոնական Ասիայի երկրների համար, ինչն էլ ավելի է ամրապնդում երկրի դերը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության ուղիների զարգացման գործում»,- հավելել է նախարարը։