Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ստորագրվել է հայկական ապրանքների համար ժամանակավոր առևտրային արտոնություններ սահմանող օրենսդրական ակտը։

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և ԵՄ Խորհրդի նախագահող երկրի՝ Եվրոպական հարցերի և պաշտպանության պետնախարար Թոմաս Բըրնը ստորագրել են «Հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների մասին» օրենսդրական փաստաթուղթը։

Արարողությունն անցկացվել է Եվրոպական միությունում Իռլանդիայի նախագահության շրջանակում և հանդիսանում է Եվրոպական խորհրդարանի 10-րդ գումարման ընթացքում նախագահի օրակարգի մաս։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին ԵՄ Խորհուրդը համաձայնություն էր ձեռք բերել հայկական արտադրանքի նկատմամբ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներ սահմանելու վերաբերյալ՝ Հայաստանի տնտեսությանն աջակցելու նպատակով, որի  արդյունքում կազատականացվեր դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ը։

Այս արտոնյալ պայմանավորվածությունն ուղեկցվում է որոշակի պայմաններով և ներառում է նաև պաշտպանական միջոցներ ԵՄ շուկայի համար, եթե ներմուծումը բացասաբար անդրադառնա ԵՄ արտադրողների վրա։

84