Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Որևէ փողոցում 2-րդ գծում կայանված մեքենան առաջին մեքենային պատճառում է 4 վայրկյան վնաս, երկրորդին՝ 6 վայրկյան։ Պիկ ժամին այդ շղթայական տրամաբանությամբ գնում, հասնում է հազարերորդ մեքենային»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս տրամաբանությամբ եթե 1000 մեքենան պետք է անցներ 3 ժամում, անցնում է 4 ժամում։ Պետք է մեր գործիքակազմը՝ տեսահսկող սարքերը, օգտագործենք, որ այս տեսակի խախտումները պատժվեն»,- նշել է նա։

114