Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան իրենց պատմության մեջ երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան այժմ, և քննարկումները որակել է որպես «իր ժամանակին»։

«Մենք քննարկեցինք հարցերի լայն շրջանակ՝ Եվրոպայից մինչև Արևմտյան Ասիա, այդ թվում՝ Լիբանանի, Պաղեստինի, Ուկրաինայի և Եմենի հետ կապված։ Մենք նաև կենտրոնացանք տնտեսական և միջուկային ոլորտներում համագործակցության ընդլայնման վրա։ Իրանն ու Ռուսաստանը երբեք իրենց պատմության մեջ այնքան սերտ չեն համագործակցել, որքան այժմ», - գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։

Հոկտեմբերի 19-ին Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ նրան ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ 

83