Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2024-2025 թվականներին աշխարհում մասնագիտական գործունեության հետ կապված հանգամանքներում սպանվել է 189 լրագրող։ Սա 20%-ով ավելի է, քան 2022-2023 թվականների ցուցանիշը։ Այս տվյալներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ ալ-Անանիի՝ լրագրողների անվտանգության և նրանց նկատմամբ հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարի վերաբերյալ զեկույցում։

Զեկույցում ներկայացված մահվան դեպքերից 127-ը գրանցվել են զինված հակամարտությունների գոտիներում։ Նշվում է, որ այդ լրագրողների 40%-ը զոհվել է անօդաչու թռչող սարքերով իրականացված հարվածների հետևանքով։

Ամենաշատ թվով լրագրողներ զոհվել են Պաղեստինում՝ 62, Մեքսիկայում՝ 17, և Սուդանում՝ 14։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ նշված ժամանակահատվածում Ուկրաինայում ընթացող հակամարտության հետևանքով զոհվել է լրատվամիջոցների 12 աշխատակից։

84