Հայաստանի երեք շախմատիստ կմասնակցի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնություններին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2026 թվականի նոյեմբերի 2-6-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Ային քաղաքում կանցկացվի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանն ու Ալեքս Սահակյանը։
Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-4-ը՝ 9 խաղափուլով:
Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 5-6-ը՝ 13 խաղափուլով:
02 Նոյեմբեր, 2026 15:45
128