Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆինանսների նախարարության բյուջեն կազմում է 446 մլրդ դրամ, որից 416 մլրդ դրամն ուղղվում է պետական պարտքի կառավարմանը: Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«22 մլրդ դրամ հատկացվում է սոցիալական ծախսերի փոխհատուցմանը, այսինքն՝ եկամտահարկից սոցիալական կրեդիտների փոխհատուցմանը, և 3,5 մլրդ հատկացվում է քեշբեքի համակարգին»,- ասաց նախարարը:

Վահե Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ ֆինանսների նախարարությունն ընդհանուր առմամբ իրականացնում է 6 ծրագիր, և որ 2026 թվականի պետական բյուջեի նկատմամբ 2027 թվականի բյուջեն ավելի է 8 մլրդ 702 մլն դրամով:

79