Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Nvidia ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել ընկերության՝ առողջապահության ոլորտի արտադրանքների համար պատասխանատու փոխնախագահ Քիմբերլի Փաուելի հետ։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է The New York Times-ը։
Ավելի վաղ Nvidia-ի տնօրենների խորհուրդը հայտնել էր Հուանգի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին՝ Չինաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող կնոջ հետ նրա արտամուսնական կապի մասին տեղեկությունների ի հայտ գալուց հետո։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը զրպարտություն է որակել Հուանգի հետ կապ ունեցող կնոջ՝ չինական հետախուզության համար աշխատելու մասին պնդումները։
The New York Times-ի տվյալներով՝ Հուանգը արտամուսնական հարաբերություններ է ունեցել նաև Փաուելի հետ։ Վերջինս Nvidia-ում աշխատում է 2008 թվականից, իսկ 2017 թվականին զբաղեցրել է ներկայիս պաշտոնը։ Պարբերականի նշմամբ՝ Փաուելն անմիջականորեն ենթարկվում է Հուանգին։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ընկերությունում տեղյակ են եղել նրանց կապի մասին։