Պայթյուն՝ գազալցակայանում․ տուժածներ չկան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 13-ին, ժամը 10։35-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թումանյան համայնքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ԱԳԼՃԿ-ի առանձնացված տարածքում գտնվող օդաճնշումային համակարգում, ինչի հետևանքով տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
13 Նոյեմբեր, 2026 11:45
40
Փետրվարի 18-ի ժամը 11:00-ից որոշ ժամանակով կընդհատվի ՀՀ տարածքում գործող մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը
18 Փետրվար, 2023 03:18
Գազով աշխատող քանի՞ մեքենա կա Հայաստանում․ «Փաստ»
08 Նոյեմբեր, 2022 15:21
Փորձարկվել է տրանսպորտային միջոցների գազաբալոնների տեղադրման, վկայագրման նոր ստուգաթերթը
29 Հունիս, 2022 19:06