Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 6-ից 14-ը ՌԴ «Սիրուս» դաշնային տարածքում տեղի է ունեցել Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադան, որին մասնակցել է 14 երկրի 69 ներկայացուցիչ: Հայաստանի թիմում ընդգրկված էր 6 մասնակից: Այս տարի նույնպես ՀՀ թիմը գրանցել է լավագույն արդյունք՝ արժանանալով 2 ոսկե և 4 արծաթե մեդալների:
Ոսկե մեդալի են արժանացել՝
- Ռուզաննա Շիրոյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
- Բագրատ Բագրատյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
Արծաթե մեդալի են արժանացել՝
- Նատալի Մարգարյան - Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
- Տիգրան Գասպարյան- Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
- Էմիլ Հարությունյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց
- Արարատ Պետրոսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց
Թիմը ղեկավարել է ՀՀ դպրոցականների աստղագիտության հանրապետական հանձնաժողովի նախագահ Արտավազդ Հարությունյանը:
18 Նոյեմբեր, 2026 15:13
139
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18 Նոյեմբեր, 2026 17:23
2028թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար մրցում են Հրազդան և Վաղարշապատ քաղաքները․ ինչպես քվեարկել
18 Նոյեմբեր, 2026 12:19
Գործարկվել է «Ուսուցչի ԱԲ ուղեցույց» հայալեզու պորտալը
18 Նոյեմբեր, 2026 09:47