Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումն ավարտվել է. այն տևել է 1.5 ժամ:

Հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել Սի Ծինփինին և Դոնալդ Թրամփին պահպանել և ամրապնդել միջազգային իրավունքի համակարգը։

ԱՄՆ նախագահն իր հերթին նշել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը զարգանում է ճիշտ ուղղությամբ։

Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումն անցկացվում է Շենչժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։

33