Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը համատեղ պատասխանատվություն են կրում խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Չինաստանում կայացած եռակողմ գագաթնաժողովի ընթացքում։

Նրա խոսքով՝ երեք երկրները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, պետք է համատեղ ջանքեր գործադրեն միջազգային իրավունքի ամրապնդման ուղղությամբ։

Պուտինը նշել է, որ Մոսկվան, Վաշինգտոնն ու Պեկինը ընդհանուր շահեր ունեն տնտեսության, էներգետիկ և պարենային անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմի հարցերում։

Նա նաև հայտնել է, որ նախօրեին Ուկրաինայի հարցը քննարկել է Սի Ծինփինի հետ, իսկ այսօր Թրամփի նախաձեռնությամբ երկկողմ հանդիպման ընթացքում դրան մեծ ուշադրություն է հատկացրել։

99