Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-ին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 19-21-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում նոյեմբերի 19-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 21-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։

108