Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անհետ կորած անձանց հետ կապված խնդիրները մեր ժամանակակից կյանքի ամենածանր հարցերից մեկն են։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի իր ելույթում։

«Իհարկե բանալի բառը այս թեմայի մեջ անհայտն է, որովհետև հենց խնդիրները բարդանում են նրանով, որ բազմաթիվ հանգամանքներ թեմային առնչվող անհայտ են, և ըստ էության, մենք ունենք խնդիր բազմաթիվ անհայտներով խնդիր լուծելու։ Սրանում է պրոբլեմը, և երբեմն, երբ քննարկումներ ենք ունենում գտնվելու վայրը անհայտ անձանց հարազատների հետ, նրանք ուզում են ստանալ կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ։ Ամենաբարդ իրավիճակը դա է, որ հարցերի պատասխաններ պարզապես չկան, և խնդիրը այդ հարցերի պատասխանները գտնելն է։

Ինչու և ինչպես ենք մենք հասելայս ձևաչափով քննարկումներ, որովհետև ակնհայտ է, որ հատկապես գտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրի պարզաբանման հարցերում հնարավոր չէ առանց միջազգային համագործակցության, որովհետև բազմաթիվ հարցերի պոտենցիալ պատասխաններ ակնհայտորեն գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից և նույնիսկ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունների դուրս։ Եվ իհարկե առանց միջազգային համագործակցության, նաև միջազգային փորձի մանրամասն ուսումնասիրության և միջազգային կյանքում կիրառված, հաջողված փորձերի որդեգրմամբ հնարավոր չի լինի այս խնդրի լուծումը»,- ասել է վարչապետը։

180