Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ավտոմեքենայի գողության վերաբերյալ ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր նոյեմբերի 14-ին։ Ահազանգով մեկնել էր Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը։ Ահազանգողն իրավապահներին հայտնել էր, որ ժամը 15։30-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Հրազդանի Կենտրոն թաղամասում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի իր մեքենան գողացել են՝ օգտվելով բանալին մեքենայի վրա լինելու հանգամանքից։ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի համայնքային ոստիկանները ձեռք էին բերել փաստական տվյալներ, որ գողությունը կատարել են նույն թաղամասի բնակիչ 38 և 46 տարեկան տղամարդիկ։

Երկուսն էլ հայտնաբերվել են և գողացված մեքենայով հանդերձ տեղափոխվել համայնքային բաժին։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։

119