Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են աջակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ցանկանում ենք աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը։ Կցանկանայինք, որ այն ավարտվեր։ Կարծում եմ՝ կարող եմ լիակատար վստահությամբ խոսել երկուսիս անունից»,- ասել է ԱՄՆ նախագահը։

109