Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այս շաբաթ մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի հերթական փուլը։
Ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված սպաներին՝ Էդվարդ Ասրյանը և Արման Սարգսյանը ևս մեկ անգամ կարևորել են գործընթացի ներդրումը զինված ուժերում՝ որպես անընդհատ պատրաստության, ենթականերին դրական օրինակ ծառայելու և աշխատավարձի շեշտակի բարձրացման կարևոր բաղադրիչ։
Ատեստավորմանը ներգրավված զինծառայողները ստուգարքներ են հանձնել շարային, ֆիզիկական, կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից։
Ստուգարքային բոլոր առարկաների արդյունքների հանրագումարով էլ կձևավորվի ընդհանուր գնահատականը։

