Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է կրկին բարձրացնել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը։

Այս մասին նա հայտարարել է Բեռլինում՝ Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Անհրաժեշտ է կրկին բարձրացնել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ այժմ դրա համար հարմար պահ է։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ հարցը հատկապես արդիական է եվրոպական երկրների համար՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը:

39