Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

SIL Group-ի կազմում գործող «ԱԼԵ ՓԵՅ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությունը՝ AlecoPay ապրանքանիշով, կգործարկի վճարային տերմինալներ՝ ընդլայնելով առօրյա վճարումներ կատարելու հնարավորությունները։

AlecoPay-ի վճարային տերմինալները շուտով հասանելի կլինեն օգտատերերին՝ առաջարկելով վճարումներ կատարելու հարմարավետ և անվտանգ լուծումներ։ Ընկերությունը նախատեսում է իր հաճախորդներին մատուցել վճարումների, դրամական փոխանցումների և այլ ֆինանսական ծառայություններ՝ ինչպես տերմինալների ցանցի, այնպես էլ թվային հարթակի միջոցով՝ ապահովելով ֆինանսական ծառայությունների հասանելիություն, հարմարավետություն և անվտանգություն։

Տերմինալների տեղակայման վայրերի, հասանելի ծառայությունների և գործարկման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կներկայացվեն առաջիկայում։

AlecoPay - Ստեղծում ենք առօրյա վճարումների ապագան։

176